Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզային վարչության պետը
Advertisement 1000 x 90

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզային վարչության պետը

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզային վարչության պետը»,- ասաց Ջանոյանը։

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։ ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում:

Մայիսի 2-ի դրությամբ՝ քննվող քրեական գործով կալանավորվել է 13 անձ, ևս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել։

Գավառում տեղի ունեցած դեպքը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։

Կարեն Խաչատրյան



Նման նյութեր