Նախորդ տարվա մայիսի 4-ի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձր է մնում 3 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց: Այս տարվա հունվարի 9ից մինչև մայիսի 4-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3 , Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան: