Քաղցկեղի նախանշանները հասկանալու կարևորությունն անվիճելի է։ Վաղ շրջանում ախտորոշվելու դեպքում այն հեշտությամբ է բուժվում, և ամբողջությամբ ապաքինվելու շանսերը մեծապես բարձրանում են։ Fithacker.ru կայքը գրում է, որ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է սովորել տարբերակել այն նախանշանները, որոնք կարող են զգուշացնել ձեզ։ Քաղցկեղի ավելի քան 200 տարատեսակ կա։ Այս նախանշանները կարող են զգուշացնել քաղցկեղի մասին։
Քաշի անսպասելի կորուստ։ Մեծ ուռուցքների դեպքում կարող է քաշի անսպասելի կորուստ նկատվել։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ լյարդին հասնելու դեպքում հիվանդությունը թուլացնում է նրա ֆունկցիան՝ օրգանիզմից դուրս բերել տոքսինները և հսկել ախորժակը։ Բացի այդ՝ քաշի անսպասելի կորուստը կարող է հաստ աղու քաղցկեղի հետևանք լինել։
Շնչահեղձություն։ Սա կարող է տարբեր վիճակների նշան լինել, որոնք կապված են թոքերի ուռուցքի հետ։ Այս դեպքում ուռուցքը ճնշում է շնչուղիները, ինչը նաև խռխռոցի պատճառ է դառնում։
Մշտական վարակներ կամ տենդ։ Տենդը կարող է վարակի հետևանք լինել, սակայն շարունակական տենդը կարող է քաղցկեղի նշան լինել։
Ցավ կրծքավանդակում և մշտական հազ։ Կան դեպքեր, երբ հազն ու բրոնխիտը քաղցկեղի նշան են, օրինակ՝ լեյկեմիայի կամ թոքերի քաղցկեղի դեպքում։ Մարդը կարող է ցավ զգալ կրծքավանդակում, որը ժամանակի ընթացքում տարածվում է ձեռքի կամ ուսի ուղղությամբ։ Եթե միշտ հազում եք, կամ ձայնը խռպոտ է դառնում, և չեք ծխում, դիմեք բժշկի օգնությանը և ստուգում անցեք։
Հոգնածություն և թուլություն։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, եթե հոգնածությունն ու թուլությունը չեն անցնում լավ հանգստանալուց և քնից հետո։
Անոմալ արնահոսություն։ Մեզում արյան առկայությունը կարող է միզուղիների վարակի հետևանք լինել, ինչն իր հերթին՝ կարող է առաջանալ երիկամների և միզապարկի քաղցկեղի պատճառով։ Քաղցկեղի ազդանշան կարող է լինել դաշտանային ցիկլի ավարտից հետո սկսվող արյունահոսությունը։
Խնդիրներ աղիների հետ։ Հատկապես մեծահասակների դեպքում աղիների աշխատանքի երկարատև փոփոխությունը կարող է քաղցկեղի ազդանշան լինել։
Անսովոր գոյացություններ կամ այտուցվածություն։ Եթե անսովոր գոյացությունները մարմնի վրա մնում են երեք շաբաթից ավելի, ապա գերադասելի է խորհրդակցել բժշկի հետ։
Խնդիրներ՝ կապված կլման հետ։ Կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի դեպքում անձը կարող է կլման ակտի խնդիրներ ունենալ կամ զգալ, որ սնունդը կրծքավանդակի հատվածում կամ կոկորդում է մնում. զգացողությունը սրվում է ժամանակի ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»