
Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Իսպանիայում խախտել է կարանտինը:
Այս մասին գրում է Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ջոկովիչը մայիսի 4-ին «Ինստագրամի» իր էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ մարզվում է գրունտե կորտում` Մարտելեում:
Իսպանիայում կարանտինը պետք է հանվի մայիսի 4-10-ը, սակայն թենիսի ֆեդերացիան դեռևս արգելում է կորտերում մարզումները: