
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով՝ ընդհանուրը դառնալով 155 հազար 370:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Ռուսաստանում ապաքինվածների թիվն ավելացել է 1 770-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 19 հազար 865 մարդ:
Մահացու դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով՝ ընդհանուրը կազմելով 1451: