Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է՝ կապելով Դամասկոսն ու Հալեպը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երբ ազատագրվեց այս մայրուղին, մենք սկսեցինք վերականգնման աշխատանքները: Այստեղ քիչ աշխատանք չեն արել ականազերծողները, դրանից բացի՝ մաքրվել են ճանապարհները, հանվելարգելափակումները: Այժմ խնդիր է դրված այս հատվածում՝ 2 կմ-ի չափով ասֆալտն ամբողջությամբ փոխել»,- լրագրողներին պատմել է գլխավոր ինժեներ Աբնազի Հասան Աբին: Նրա խոսքով, բարեբախտաբար, զինյալների ձեռքում ծանր տեխնիկա չի եղել, և ճանապարհները հիմնականում վնասվել են ականանետների հարվածից:
Վերականգնման աշխատանքներ են տարվում նաև Հալեպի արևմտյան հատվածում՝ Զահրայում, որը մաքրվում է փլատակներից: Վերականգնվում են ոչ միայն տները, այլև ենթակառուցվածքները: Այժմ ուշադրության կենտրոնում է ջրագծերի վերականգնման հարցը: Ամեն ինչ արվում է աշխատանքները շուտ ավարտին հասցնելու համար: