
Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ մարտի 21-ից սկսած ընդհանուր առմամբ ձերբակալվել է 69 հազար 965 մարդ: Դրանից բացի, ոստիկանությունն ավելի քան 4 հազար ավտոմեքենա է առգրավել վարորդներից, որոնք երկրում տեղաշարժվել են անօրինական: