Արևմուտքում լրատվական մի տաբու կա։ Երբեք (որոշ բացառություններով) չլուսաբանել ինքնասպանությունների դեպքերը։ Էս արգելքի պատճառն էն ա, որ սուիցիդը, ըստ հոգեբաններին, «վարակիչ» ա։ Հոգեբանական դժվար կացության մեջ հայտնված մարդը, կարդալով ինքնասպանության հերթական դեպքի մասին, դա կարող ա ընկալել որպես ստեղծված իրավիճակից մատչելի ելք ու անի էն, ինչ արել է հոդվածի կամ ռեպորտաժի «հերոսը»։ Էս վերջին դեպքի մասին կարդալիս ես միանգամից հիշեցի ոչ շատ վաղուց տեղի ունեցած մեկ ուրիշ դեպք, երբ գրեթե նույն կերպ ինքնասպանություն էր գործել երկու երեխայի մայրը՝ նախապես սպանելով երեխաներին։ Տարօրինակ նմանությու՞ն ա։ Ես պնդում եմ՝ ոչ։
Ինքնասպանությունը «վարակիչ հիվանդություն» ա, իսկ դրա վիրուսի տարածողները, ցավոք մենք ենք՝ լրատվամիջոցներն ու լրագրողները։ Սրա մասին լրջորեն մտածել ա պետք։
Լևոն Սարդարյանի ֆեյսբուքյան էջից: