«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը դատապարտել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ԱՊԼ-ի 2019/20 առաջնությունը վերսկսելու գաղափարը:
«Քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի մրցաշրջանը չվերսկսվի: Ո՞վ պետք է մահանա՝ ֆուտբոլիստ, աշխատակից: Ի՞նչ ռիսկի պետք է դիմենք: Հարցը զուտ տնտեսության մեջ է: Եթե չլինեին տնտեսական շահեր, հարցեր չէին լինի: ՖԻՖԱ-ի բժշկական անձնակազմից մեկն ինձ ասաց, որ մարզական միջոցառումները չպետք է անցկացվեն մինչև սեպտեմբեր: Կարծում եմ՝ եթե այս որոշումը տնտեսության հետ կապված չլիներ, ֆուտբոլը ևս մեկ ամիս չէր լինի»,- Գարի Նևիլի խոսքերն է մեջբերում The Times-ը՝ հղելով Sky Sports-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը