
«Նյուքասլի» նոր սեփականատերերը Սաուդյան Արաբիայից ցանկանում են գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը պատրաստ է մրցաշրջանի համար 19 միլիոն ֆունտ աշխատավարձ (ավելի քան 21 միլիոն եվրո) տալ Պոչետինոյին: Եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ արգենտինացու հետ, նրանք կհրավիրեն Ռաֆայել Բենիտեսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը