
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում բացել սահմանները օտարերկրացիների համար:
Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը: Նա հայտարարել է, որ Ավստրալիայի հետ քննարկել են երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը: Ջասինդա Արդերնը տեղեկացրել է, որ այլ երկրների քաղաքացիները դեռ հնարավորություն չեն ունենա մուտք գործելու Նոր Զելանդիա:
Նոր Զելանդիան և Ավստրալիան շատ արագ փակել են սահմանները օտարերկրացիների համար, երբ աշխարհում տեղի ունեցավ կորոնավիրուսի բռնկում: Երկու երկրներն էլ ներկայում հայտնում են վարակի տարածման դեմ պայքարում իրենց հաջողության մասին: