Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ
Advertisement 1000 x 90

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:



Նման նյութեր