Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն ինը տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է դերասան Պավել Պրիլուչնիից։ Մուցենիեցեն բաժանության պատճառների շարքում նշել է Պրիլուչինիի հարբեցողությունը, նրա ագրեսիվ պահվածքը, ինչպես նաեւ իր վրա ձեռք բարձրացնելը։ Այժմ Աթագան մտադիր է կյանքը մաքուր էջից սկսել. YouTube-ում մեկնարկել է նրա շոուն, նա զբաղվում է սոցիալական ցանցերում իր հաշվի առաջխաղացմամբ։
Սակայն հեյթերներն անմիջապես քննադատել են Ագաթային։ Որոշները կարծել են, որ դերասանուհին պարզապես փորձում է շահույթ ստանալ ամուսնալուծության միջովոբ։ Տարբեր ապրանքների, ծառայությունների ու ապրանքանիշերի գովազդից, իբրեւ, եկամուտները մեծացել են։ Ագաթան այս թեմայով հուզառատ հայտարարություն է արել։
«Խնդրում եմ, եթե դուք գտել եք իմ միլիոնները, որոնք վաստակել եմ ամուսնալուծության շնորհիվ, շտապ փոխանցեք իմ քարտին։ Հիմա, գիտեք, այնպիսի ժամանակներ են… Համավարակ… Իսկ եթե անկեղծ, ես, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան չգիտեմ։ Իսկ դուք ակնհայտորեն տեղյակ եք»,- տեղի ունեցածը հեգնանքով մեկնաբանել է աստղը։
Զույգն ամուսնալուծության մասին հայտարարել է այս տարվա փետրվարին։ Ամուսինները սոցիալական ցանցերում համապատասխան գրառումներ են արել։ «Մենք ծրագրում ենք պաշտոնապես լուծել մեր հարաբերությունները, բայց մենք միշտ միմյանց հարազատ մարդիկ կլինենք, կսիրենք մեր երեխաներին նույնքան ուժեղ, հնարավոր է՝ ավելի շատ։ Մեր հարաբերություններն ընկերական են մնում, ամեն ինչ տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ, հարգանքով ու մեծի նման»,- հայտարարել են դերասանները։
Ավելի մանրամասն՝ news.am