Կորոնավիրուսից մահացությունը հակադարձ համեմատական է վիտամին D-ի պարունակությանն օրգանիզում: Այդպիսի կապ է, ըստ Research Square ամսագրի, հայտնաբերվել Եղիսաբեթ թագուհի Հիվանդանոցի հիմնադրամի եւ Արևելյան Անգլիայի համալսարանի անգլիացի հետազոտողների կողմից:
Վերոնշյալ գիտնականները վերլուծել են եվրոպական քսան երկրի քաղաքացիների մոտ վիտամին D-ի միջին մակարդակի տվյալները եւ համեմատել են դրանք COVID-19-ի հետեւանքներից մահացության ցուցանիշների հետ: Ինչպես պարզվել է, վիտամին D-ի պակաս ունեցող մարդիկ ավելի հաճախ են մահացել նոր կորոնավիրուսից: Ավելին, այն երկրներում, որտեղ քաղաքացիների շրջանում այս վիտամինի պակաս է տարածված, մահացության մակարդակն ավելի բարձր է:
Վիտամին D-ի մակարդակը, ըստ գիտնականների, հատկապես ցածր էր Իսպանիայի, Իտալիայի եւ Շվեյցարիայի բնակիչների շրջանում: Դրա անբավարարությունն ամենից հաճախ գրանցվել է տարեց մարդկանց մոտ, եւ հենց նրանք են առավել հաճախ մահանում կորոնավիրուսային վարակից:
Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համակարծիք կորոնավիրուսից բարձր մահացության եւ մարդկանց մոտ վիտամին D-ի պակասի միջեւ կապի առկայության հետ: Օրինակ, վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը (Ռուսաստան) կարծում է, որ երկրում վիտամին D վիտամինի մակարդակի եւ վարակվածների թվի համեմատությունը «չափազանց մեծ շանսեր ունի զուգադիպության համար»:
Իսկ ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ վիտամին D-ի պակասի եւ կորոնավիրուսային վարակից ավելի բարձր մահացության միջեւ կապը չի կարող ապացուցված համարվել: