Գերմանացի մասնագետները զգուշացրել են կորոնավիրուսի տարածման երկրորդ եւ երրորդ ալիքների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտնել է Ռոբերտ Կոխի անվան վարակաբանության ինստիտուտը:
«Մենք գիտենք, որ հավանաբար կլինի երկրորդ եւ երրորդ ալիքը»,-ասել է ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլերը:
Նա նշել է, որ առողջապահության համակարգը պատրաստվում է նոր բռնկումների: «Մենք կունենանք լավագույն թերապեւտիկ միջոցները»,-նշել է նա՝ հավելելով, որ մտադիր է մեծացնել թեստերի քանակը: