Աշխարհը փոխվել է, և եթե մենք ուզում ենք հաջողության հասնել, մենք ինքներս էլ պետք է փոխվենք։ COVID-19 կորոնավիրուսային համավարակը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դրդել է այսպիսի եզրակացության հանգել։ FAST-ի հետ Futures Studio-ի «Համաշխարհային կարգը համավարակից հետո․ սցենարներ և տրանսֆորմացիաներ» վեբինարի ժամանակ նախագահը նշեց, որ դեռևս բարդ է հասկանալ, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո։ Աշխարհը, նրա խոսքերով, փոխվում է ցանկացած դեպքում՝ կորոնավիրուսով թե առանց դրա։ Կորոնավիրուսը աշխարհում փոփոխությունների պատճառ չէ, սակայն նա «նման է սառը ցնցուղի, աստծո ուղերձի այն մասին, որ ինչ-որ բան այն չէ երկրագնդի հետ»։
Արմեն Սարգսյանի խոսքերով՝ կորոնավիրուսը ինքնատիպ թեսթ է մարդու համար, ընտանիքի համար, հարևանների և ընկերների համար, մարդկանց և ծնողների հետ հարաբերությունների համար։ Այդ թեսթը մարդկության համար է։ Կորոնավիրուսը նաև թեսթ է բիզնեսի համար, որը բախվում է լուրջ խնդիրների, ու նաև թեսթ կառավարության համար և երկրների կառավարությունների հարաբերությունների համար։
Կորոնավիրուսը, նախագահի խոսքերով, լրջորեն ազդել է աշխարհում իրավիճակի վրա՝ ոչ վաղ անցյալում, օրինակ, յուրաքանչյուր 3-4-րդ նորությունը Սիրիայի մասին էր, սակայն այժմ համարյա ոչ ոք չի խոսոում այդ մասին, իսկ ԶԼՄ-ներում նորությունների մեծ մասը կորոնավիրուսի մասին է։
Նախագահի խոսքերով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պետք է բերի մարդկանց կարճաժամկետ և երկարաժամկետ եզրակացությունների այն մասին, թե ինչպես ապագայում կազմակերպել կյանքը, կառավարումը, բիզնեսը, որտեղ ներդնել փողերը և այլն։
«Ես եկել եմ եզրակացության՝ աշխարհը փոխվել է, և եթե մենք ուզում ենք հաջողության հասնել, մենք ինքներս էլ պետք է փոխվենք»,- ասաց նախագահը։