
Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մեկ օրում գրանցվել է շուրջ 400 նոր դեպք։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդը:
Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։