
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: «Ուրարտու»-ն ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով:
Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում հայկական ակումբը ոչ մի հաղթանակ չի տոնել: