Փորձագետը պատմել է, թե ինչպես տարեցները կարող են պայքարել թուլության դեմ կարանտինի ժամանակ
Advertisement 1000 x 90

Փորձագետը պատմել է, թե ինչպես տարեցները կարող են պայքարել թուլության դեմ կարանտինի ժամանակ

Ուժային մարզումները կարող են օգնել տարեց մարդկանց առողջ մնալ եւ հաղթահարել թուլությունը, ուստի խորհուրդ է տրվում կարանտինի շրջանակներում ինքնամեկուսացման ժամանակ չանտեսել այդպիսի վարժությունները: Նման կարծիք է հայտնել UBC Օկանագանից պրոֆեսոր Ջեն Յակոբին:

Պրոֆեսոր Յակոբիի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուժային վարժությունները ազատ կշիռներով, որոնք ծանրանում են ըստ ինտենսիվության, արդյունավետ են առողջության վատթարացման դեմ պայքարում, որը հաճախ նկատվում է ծերացմանը զւոգահեռ:

«Անգործությունը եւ սոցիալական մեկուսացումը տարիքային թուլության առանցքային գործոններն են,- նշել է Յակոբին:- Չնայած այս օրերին սոցիալական մեկուսացումը բարդ խնդիր է մեր օրերին, մենք կարող ենք որոշակի աշխատանքներ կատարել տանը»:

Մասնագետի խոսքով` ֆիզիկական վարժությունները, այդ թվում նաեւ` ուժային մարզումը, կարող են հեշտությամբ հարմարեցվել տնային պայմաններին, սակայն բոլոր նրանց, ովքեր ցանկանում է սկսել վարժությունների նոր ծրագիրը, խորհուրդ է տրվում նախ խորհրդակցել բժշկի հետ:

Տարիքի հետ շատ մարդիկ սկսում են կորցնել քայլելու արագությունը, նրանց մոտ մկանային թուլություն, հոգնածություն եւ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ է հայտնվում: Եթե այն չդադարեցնել, ապա դա կարող է առողջության վատթարացման եւ ֆունկցիոնալ անկախության կորստի հանգեցնել, ինչը կարող է ավելի երկար խնամք պահանջել:

«Տարիքը միշտ չէ, որ կապված է փխրունության հետ, իսկ փխրունությունը չի սահմանափակվում միայն ծերությամբ. դա կարող է տեղի ունենալ հասուն տարիքի ցանկացած պահին,- ասում է Յակոբին:- Այնուամենայնիվ, այս խնդիրը հնարավոր է լուծել: Մկանային ուժի պահպանումը եւ զարգացումը առանցքային գործոն է»:

Լաբորատոր հետազոտության շրջանակներում 53 տարեց մարդկու նախնական սքրինինգից հետո գնահատվել է 65 տարեկանից բարձր 21 կին, որոնք բաժանվել են երկու խմբի: Մի խումբ մասնակցել է ազատ քաշով պռոգրեսիվ ինտենսիվ վարժությունների ծրագրին շաբաթական 3 անգամ 12 շաբաթվա ընթացքում: Մկանային ուժի եւ արտադրողականության չափումները խմբերի միջեւ համեմատվել են 12 շաբաթից հետո: Խմբի մտո, որը վարժություններ էր կատարում, մկանային ցուցանիշները բարելավվել էին:

«Վարժությունների խումբը բարելավել էր բոլոր ցուցանիշները, այդ թվում` քայլելու արագությունը, կցման ուժը, նստած ժամանակը,- նշել է Յակոբին:- Բացի այդ, այս փոփոխությունները նկատելի են եղել արդեն ծրագրի մեջ 9 շաբաթվա ընթացքում»:

news.am