ՀԴՄ–ներն էլ կդառնան էլեկտրոնային. ՊԵԿ–ը Կենտրոնական բանկի հետ քննարկել է այս հարցը
Advertisement 1000 x 90

ՀԴՄ–ներն էլ կդառնան էլեկտրոնային. ՊԵԿ–ը Կենտրոնական բանկի հետ քննարկել է այս հարցը

Պետեկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ–ի ներդրման գաղափարը։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

«Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ–ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ–ներ»,–ասաց Փաշայանը։

Էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ–ին։

Փաշայանը հայտնեց նաև, որ ավտոմատացման և թվայնացման մասով աշխատանքները` կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար, շարունակվելու են։

Հիշեցնենք, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձում։

armeniasputnik.am