Զինված ուժերում նոր սննդակարգով (սննդի մատակարարում՝ կազմակերպությունների միջոցով) սնվող զինվորների թիվը մայիսի 8ին կհասնի 90 տոկոսի:
Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Զինված ուժերն անցնում են նոր սննդակարգի: Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգի համակարգում, մարտական դիրքերի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով: Առաջիկայում՝ մայիսի 8-ին նախատեսված է ևս մի շոշափելի փուլ: Եվ մեր գնահատմամբ՝ մայիսի 8-ին նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 տոկոսի»,-ասաց Փաշինյանը
Նա արձանագրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք: