Կամերային նվագախումբն առցանց կներկայացնի «Բիթլզ»-ի լավագույն ստեղծագործությունները
Advertisement 1000 x 90

Կամերային նվագախումբն առցանց կներկայացնի «Բիթլզ»-ի լավագույն ստեղծագործությունները

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մայիսի 6-ին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Անմոռանալի «Բիթլզ» խորագրով համերգը: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day՚s Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby, Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:

Կներկայացվի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պյացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:

Երաժշտասերները LIVE-ին կարող են միանալ ժամը 20:30-ին: