Հարկ եմ համարում սրա մասին անդրադառնալ: Եվ ուզում եմ, որ սա այստեղ հանրային մնա:
/Հանրային կարևորության խնդրի չի վերաբերվում գրածս, ուստի կարող եք չկարդալ/:
Եթե նկատել եք հազվադեպ եմ ինքս իմ մասին գրում (փորձում եմ էգոցենտրիկ չլինել): Եթե ինքս ինձ անդրադառնում եմ, ապա միայն հանրային խնդիրը ներկայացնելու շրջանակում սեփական փորձառությունս նշելու համար:
Փորձում եմ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ անդրադառնալ հանրային ԽՆԴԻՐՆԵՐԻ: Խնդիրներ, որոնք վերաբերվում են մեր կյանքին և մեր կյանքի որակի վրա են ազդում: Այս խնդիրներին անդրադառնում եմ, որպես պետական կառավարման մասնագետ (նաև պետական հատվածում երկարամյա աշխատանքային փորձով) և քաղաքացի, որ մտահոգ է իր սերունդների և երկրի ապագայով ու նաև ներկայով:
Կրկնում եմ, որ իմ հանրային ակտիվությունը և հանրային խոսքը բացարձակապես այս տրամաբնության մեջ է:
Եթե ուշադիր եք հետևում գրառումներիս և մտքերիս, երբևէ անձերի չեմ անդրադառնում, իսկ հանրային խնդրի քննարկման համատեքստում կարող եմ անդրադառնալ քաղաքական գործչի կամ պետական պաշտոնյայի հնչեցրած մտքերին և նրա գործողություններին ու քննադել, կրկին շեշտեմ, այնքանով ինչքանով դա վերաբերվում է հանրային խնդիրներին և ազդում է մեր բոլորիս կյանքի որակի վրա:
Կարող եմ երբեմն անդրադառնալ նաև միկրո հարցերի, որոնք հիմնականում անում եմ սարկազմով և ծիծաղ առաջացնելու համար ու դրանք ինձ համար էական չեն:
Եթե այսքանը պարզ է, ապա պետք է նաև պարզ լինի, որ ինձ անձերը հետաքրքիր չեն և իմ գործողությունները ուղղված չեն անձերի դեմ: Կրկնեմ, եթե նույնիսկ իմ մտքերում և գաղափարներում դեմի տարր կա, ապա միայն պաշտոնյաների և քաղաքական գործիչների գործողությունների և նրանց վարած հանրային քաղաքականության առնչությամբ:
Ինչու եմ սրան հիմա անդրադառնում:
Ընկերներ, և ոչ միայն, ինձ պարբերարաբար գրում են, որ այս լրատվամիջոցը մի գնա, սա մի արա, նա ասա, սա ինչի ասեցիր, ինչու ես քննադատում իշխանություններին և այլն: Ես հոգնում եմ ամեն անգամ նույն բաները կրկնելուց և համբերատար ձեր պարտադրած խորհուրդներն ու արհեստական «հոգատարությունը» լսելուց: Եթե ձեզ իրապես հեղափոխական գաղափարներն են հետաքրքիր, հանգստացնեմ ձեզ մեկ անգամ ևս, ինձնից պաշտպանելու բան չունեք, թշնամիներ այլ տեղ փնտրեք:
Ես այն համոզման եմ, որ նույնիսկ եթե Նիկոլը Սերժ դառնա (ի դեպ հիմա այդ ճանապարհին է), ապա հեղափոխությունը որպես փոփոխությունների գործընթացի սկիզբ կարևոր հանգրվան էր, և դրա կարևորությունը երբև կասկածի տակ չեմ դնելու:
Ընկերներ և հարգելի ծանոթներ կարդալով վերոգրյալը, խնդրում եմ փորձեք հասկանալ, որ ինձ ձեր խորհուրդները պետք չեն, ձեր իմ անձին ուղղված քննադատությունները հետաքրիր չեն: Պատճառը պարզ է, ես ոչ-ոք եմ մեր հանրային կյանքի գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար: Թե ինչու եմ խոսում, արդեն գրեցի: Հետևաբար, եթե նույնիսկ գործողություն եմ անում կամ միտք եմ ասում հանրային խնդրի վերաբերյալ, որը ձեր պատկերացումներից դուրս է, ապա կարող եք ներկայացնել այդ խնդիրների վերաբերյալ ձեր աշխարհընկալումը, բայց մի փորձեք ինձ ինչ-որ բան պարտադրել, նաև ոչ կառուցողական ու անիմաստ քննարկումների մեջ մտնել: Կներեք, բայց դրա ժամանակն ու առողջությունը չունեմ:
Այլապես ինչ է ստացվում, ես հանրային խնդիր եմ բարձրացնում և քննարկում, իսկ դուք ինձ եք քննադատում և փորձում ինձ շտկել և/կամ ուղղորդել ձեր պատկերացումներին համապատասխան: Իսկ սա ոչ տրամաբանական է, ոչ արդար, ոչ էլ արդյունավետ նույն այդ հանրային խնդրի արձանագրման և դրա շուրջ գործողությունների ծավալման առումով:
Այս ամենը երբեմն որոշ անձանց կողմից այն աստիճան անհեթեթության է հասնում, որ սկսում են կաղապարներով «ինձ դատել»: Ասեմ որ անհաղորդ եմ այդ ամենին: Խնդրում եմ՝ նեղ աշխարհընկալման և ներկա քաղաքական դալտոնիզմի տեսանկյունից մի փորձեք ինձ «խելք սովորեցենլ»: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ կարդում եք, որ ժամանակ եք ծախսում ասածներիս շուրջ մտածելով, բայց խնդրում եմ մի խարազանեք ինձ, բերեք սահմանափակվենք հանրային խնդիրները քննարկելով:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: