ԱՄՆ-ում չինացի գիտնական է սպանվել, որը «կարևոր բացահայտման շեմին» էր՝ կապված նոր կորոնավիրուսի հետ։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։
37-ամյա Բինգ Լյուիին հայտնաբերել են Փիթսբուրգից հյուսիս գտնվող իր տանը։ Չինացի գիտնականի վրա երկու անգամ կրակել են՝ գլխին և պարանոցին։
Հանցագործությունն արագ բացահայտվել է․ արդեն մեկ ժամ անց ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ մարդասպանի դին։ Գիտնականի տնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կայանած իր մեքենայի մեջ նա կրակել է ինքն իրեն։ Դաժան սպանության դրդապատճառներն անհայտ են։
Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներում Լյուն աշխատում էր բջջային մեխանիզմների ապակոդավորման ուղղությամբ, որոնք ընկած են COVID-19-ի հիմքում։ Նա հաշվարկային և համակարգային կենսաբանության ամբիոնի վարիչն էր։ Մահացածը հայտնել էր, որ պատրաստվում է նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված կարևոր բացահայտում անել։
Փիթսբուրգի գիտնականները նրա մահվանից հետո հաղորդել են, որ բոլոր ջանքերը կգործադրեն՝ նրա գործն ավարտին հասցնելու համար։
Բինգ Լյուն Սինգապուրի ազգային համալսարանում ստացել է համակարգչային գիտությունների բակալավրի և դոկտորի կոչում, այնուհետև ուսանել է դոկտորանտուրա Փիթսբուրգի հեղինակավոր Քարնեգի Մելոն համալսարանում: