Միլիարդատիրոջ և երգչուհու երեխայի տարօրինակ անունը՝ համացանցում քննարկման առարկա
Advertisement 1000 x 90

Միլիարդատիրոջ և երգչուհու երեխայի տարօրինակ անունը՝ համացանցում քննարկման առարկա

Twitter-ի օգտատերերը քննարկել են արտասովոր անունը, որով Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և երգչուհի Գրեյմսն անվանել են իրենց որդուն: Երեխայի անունը X Æ A-12 է:

Համացանցում քննարկում են, կատակում՝ հարցնելով, թե  ինչպես է երեխայի կյանքը տարբերվելու իր հասակակիցների կյանքից: Փոքրիկին  նաև համեմատել են այլմոլորակայինի և ռոբոտի հետ:

Շատերը կարծում են, որ տղայի տարօրինակ անունը նրա կյանքում կավելացնի այնպիսի դետալներ, որոնք ավելի շուտ բնորոշ են գիտական ֆանտաստիկային, քան մանկական կենցաղին: Օրինակ ՝ օգտատերերից մեկը ենթադրել է, որ տղայի սենյակում գտնվող խաղալիքները նրա հետ քննարկելու են համաշխարհային տիրապետության հարցեր ։ @AptArpit ասել է, որ երեխայի մարմինը կշողշողա: Երեխային կատակով վերագրել են նաև այլ պարանորմալ ունակություններ։

shantnews.am



Նման նյութեր