
Թուրինին «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Արգենտինացին, որը «Յուվենտուս»-ի կազմում առաջին ֆուտբոլիստներից էր, որը վարակվել էր, այժմ կրկնակի թեստ է հանձնել, որոնց պատասխանները բացասական են եղել: Ֆուտբոլիստը և իր ընկերուհին վարակվել էին դեռևս մարտի 21-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 34 խաղի և խփել է 13 գնդակ: