
Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցներից մեկում առաջին անգամ ուսումնական ծրագրում ընդգրկվել է «ֆուտբոլ» առարկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «2020 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավագ դպրոցում «ֆուտբոլ» մարզաձևի մարզական հոսք ձևավորելու մասին։ Շուրջ 2 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի, Վարդենիսի՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ղեկավար անձնակազմի և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտաշխատողների համատեղ ջանքերով իրականություն է դարձել մի նախագիծ, որը կարող է հրաշալի նախադեպ հանդիսանալ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը