Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին. vnews.am
Advertisement 1000 x 90

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին. vnews.am

Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ կնոջ՝ Գրայմսի հետ իրենց որդուն տվել են X Æ A-12 Մասկ անվանումը: Կանադացի երգչուհին դա հաստատել է և մեկնաբանել անվան նշանակությունը: Սոցցանցերում շատերը փորձում են գուշակել անվան արտաբերումը, իսկ ոմանք պատկերացնում են, թե ինչ բարդ է դասավորվելու երեխայի մանկությունը։

Իսկ ինչպիսի՞ն է եղել հենց Մասկի մանկությունն ու պատանեկությունը։

1.Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքում՝ 1971 թվականի հունիսի 28-ին:

2. Իլոնի մայրը՝ Մեյ Մասկը, կանադա-անգլիացի հայտնի մոդել և դիետոլոգ է, իսկ հայրը՝ Էրրոլ Մասկը Հարավաֆրիկայում ծնված անգլիացի ճարտարագետ էր։ Իլոնը նրանց առաջին զավակն էր։

3.1980-ին Իլոնի ծնողները բաժանվում են, ինչից հետո Մասկը հիմնականում ապրում էր իր հոր հետ, Պրետորիայի արվարձաններում:

4. Իլոն Մասկը մանկուց սիրում էր կարդալ: Իլոնը օրական մոտ տասը ժամ էր տրամադրում հանրագիտարաններին:

5.10 տարեկանում Իլոնի մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագում։ Արդեն 12 տարեկանում նա ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, և սկսում ծրագրավորում սովորել։

6.Իլոնին հաջողվում է գրել համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է 500 ԱՄՆ դոլարով. խաղի վեբ տարբերակը հասանելի է առցանց։

7.16 տարեկանում Իլոնն ու իր եղբայրը որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, սակայն քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի մասին ու բարկանում։

8.Մասկը խիստ ճնշման էր ենթարկվում դպրոցում և մեկ անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, երբ մի խումբ տղաներ հրել էին նրան աստիճաններից, հետո ծեծել այնքան, մինչև նա կորցրել էր գիտակցությունը։

9.Դառնալով 17 տարեկան՝ Մասկը որոշում է ԱՄՆ-ում ապրել, սակայն մտածում է, որ ավելի հեշտ է ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերել նախ լինելով Կանադայի քաղաքացի։ Մոր միջոցով Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելով՝ մեկնում է Կանադա։

10. Միայն 2002 թվականին Իլոն Մասկը դարձավ ԱՄՆ քաղաքացի։

vnews.am