Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար
Advertisement 1000 x 90

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց  են  նախաձեռնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի  հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:

Հղումները` ստորև․

Արագածոտնի մարզպետարան

https://bit.ly/35FaY5l

Արարատի մարզպետարան

https://bit.ly/2YJOa2T

Արմավիրի մարզպետարան

https://bit.ly/3cf8Wvj

Գեղարքունիքի մարզպետարան

https://bit.ly/3cp14Y4

Լոռու մարզպետարան

https://bit.ly/3b7MyCF

Կոտայքի մարզպետարան

https://bit.ly/3dp0sBX

Շիրակի մարզպետարան

https://bit.ly/2Lax32w

Տավուշի մարզպետարան

https://bit.ly/3bcbzNd

Վայոց ձորի մարզպետարան

https://bit.ly/3cdFs0J

Սյունիքի մարզպետարան

https://bit.ly/2Wb6JLJ