Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու գրանցված երկրաժաշարժի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 23 մարդ:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշել են Իրանի սեյսմոլոգները, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Թեհրանի և Մազանդարանի միջև լույս ուրբաթ գիշերը: Ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորությամբ: Սկզբում նշվում էր մեկ զոհվածի մասին:
Իրանական «Fars» գործակալության տվյալներով, մահացած մյուս տղամարդը փախուստի ժամանակ գլխի վնասվածք է ստացել, և սիրտը կանգ է առել: Փախչելու ընթացքում 23 մարդ տուժել է, վնասվածքները լուրջ չեն: