Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3029-ի. ապաքինվել է ևս 33, մահացել՝ 1 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3029-ի. ապաքինվել է ևս 33, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29 205 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 43 (ավելացել է ևս 1-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 48 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 10 է։