ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի:
Մարուքյանն ամբիոնից իր ելույթում անդրադառանում էր «Իմ քայլը» -ից Բաբկեն Թունյանի՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերաբերող ելույթին, երբ միջամտեց նաև Սասուն Միքայելյանը: Լսելի չէր, թե Միքայելյանն ինչ է ասում, սակայն Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»:
Մի քանի բառ փոխանակելուց հետո դահլիճում թեժ կռիվ սկսվեց, միջամտեցին դահլիճում ներկա գտնվողները:
Քննարկվում էին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, դահլիճում ներկա էին նաև կառավարության անդամները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում: