Դերասան Էնդի Սերկիսը, որը հայտնի է «Մատանիների տիրակալը» եռերգությունում կատարած դերերով, ուղիղ եթերում ամբողջությամբ կկարդա Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ» գիրքը։ Նա այդ կերպ մտադիր է գումար հավաքել կորոնավիրուսի համավարակից տուժածների համար։
Այս մասին Սերկիսը հայտնվել է Twitter-ում։ Հեռարձակումը կսկսվի մայիսի 8-ին եւ կտեւի 12 ժամ։
Դերասանն առաջարկել է գումար նվիրաբերել GoFundMe ակյքի միջոցով։ Հավաքված միջոցները կփոխանցվեն բրիտանական NHS Charities Together եւ Best Beginnings բարեգործական կազմակերպություններին։
Սերկիսը ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եւ «Գոլում» ֆիլմերում կատարել Գոլումի դերը։ Բրիտանական կինոակադեմիայի ներկայացուցիչները արտիստին անվանել են նոր արվեստի «առաջամարտիկ», որը լայնացրել է պատկերացումները դերասանական աշխատանքի մասին։