Ովքե՞ր են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին. tert.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին. tert.am

Ազգային ժողովում այսօր ընթացող նիստն ընդհատվեց տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և դահլիճում նստած «իմ քայլական» պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Սասունի Միքայելյանի միջև նախ լեզվակռիվ սկսվեց, ինչից հետո, երբ Մարուքյանն իջավ ամբիոնից, նրա վրա հարձակվեց Սասուն Միքայելյանը:

 

 

Մինչ այդ, Սասուն Միքայելյանի հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար Միքայելյանի հնարավոր քայլը կանխելու համար, հեռացրեց ջրի շիշը, ինչից հետո Սասուն Միքայելյանը գործի դրեց բռունցքները:

Միջադեպին խառնվեցին նաև պատգամավորներն ու նիստին մասնակցող կառավարության անդամները՝ այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, որը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը:

Քաշքշուկի ընթացքում Էդմոն Մարուքյանին թիկունքից նախ հարվածում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

ապա խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը բռնում է Մարուքյանի գլխից և փորձում քաշել:

Մարուքյանին օգնում են կուսակիցներն ու տապալում Ղալումյանին:

Ավելի ուշ՝ ծեծկռտուքի ավարտից հետո, Մարուքյանը դարձյալ մոտենում է ամբիոնին և փորձում ճշտել՝ ո՞վ էր իրեն թիկունքից հարվածողը:

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ, էն ով եկավ, թաքուն մեջքից խփեց»,- ասաց նա:

Դահլիճից ինչ-որ մեկին արձագանքելով՝ Մարուքյանը նաև նշեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ «շմայսություն» անես: Հեղափոխություն է եղել նաև էդ մշակույթում: Հեղափոխություն է եղել նաև էդ մշակույթի համար: Գալիս, մեջքից խփո՞ւմ եք»,- ասաց նա:

Դրանից հետ կրքերը դարձյալ բորբոքվեցին և նիստն ընդհատվեց:

tert.am



Նման նյութեր