Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Նման նյութեր