
Parliamentmonitoring կայքը հրապարակել է ամենից շատ բացակայած պատգամավորների առաջին հնգյակի անունները:
Բացակայությունների թվով առաջին տեղում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, նրան հաջորդում է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում «Իմ քայլը» խմբակցության անդամներն են՝ Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Գայանե Աբրահամյանը: