Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և սպասում էի, Հայաստանի վարչապետն իրեն չդավաճանեց նաև այսօր՝ ԱԺ-ում Սասուն Միքայելյանի խուլիգանական պահվածքին գնահատական տալով… Ըստ Փաշինյանի՝ ամեն ինչում մեղավոր է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդգնել է ԱԺ ամբիոնից շարժվել դեպի Սասուն Միքայելյանը… Իսկ այն, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ և ինչ սպառնալիքներ է հնչեցրել Միքայելյանը Մարուքյանի հասցեին, դա Փաշինյանին չի հետաքրքրում…
Այսպիսով, Հայաստանի վարչապետը պաշտոնապես ԱԺ ամբիոնից երկրում ազդարարեց «սամասուդների» սկիզբը՝ հասկացնելով բոլոր իր կողմնակիցներին և երկրպագուներին, որ կարող են բացահայտ նախահարձակ լինել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ, վիրավորել վերջիններիս ու սադրել՝ դրա դիմաց ստանալով իր և իր թիմի դրվատանքն ու շնորհակալությունը…
Փաշինյանը դասեր է վերցնում Մուսոլինիից և Հիտլերից՝ իրեն շրջապատելով ծառայող խուլիգանախմբերով…
ԱԺ ընդդիմադիր ուժերն այս պարագայում մեկ բան կարող են անել՝ չմասնակցել այսուհետ որևէ նիստի…
Հ. Գ. Փաշինյանի կողմից Միքայելյանին պաշտպանելը մեսիջ է նաև «ՔՊ»-ական մյուս պատգամավորներին ևս…
Համոզված եմ, որ Փաշինյանը նաև հիացած է իր այն երկու պատգամավորներով, ովքեր Մարուքյանին թիկունքից հարվածեցին…
Սա է այս իշխանության դեմքը և աշխատանքային ոճը…»: