Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Հաղթանակի օրը
Advertisement 1000 x 90

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Հաղթանակի օրը

Հանրապետության տարածքում մայիսի 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելել, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում  է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։ Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում Հաղթանակի օրը ցերեկը կլինի +16…+18 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին կգրանցվի +8…+10։