Ագա Քանքանյանը՝ Ջենիֆեր Լոպեսի, Քրիստինա Ագիլերայի և Սելին Դիոնի ոճաբանների հետ ծանոթության ու մտերմության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ագա Քանքանյանը՝ Ջենիֆեր Լոպեսի, Քրիստինա Ագիլերայի և Սելին Դիոնի ոճաբանների հետ ծանոթության ու մտերմության մասին

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի է Լոս Անջելեսում տեղի է ունենում ամենամյա հայկական երաժշտական Armenian Music Awards մրցանակաբաշխությունը, որին միշտ  մասնակցություն է ունենում հայտնի ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը: Այս տարի ևս նա իր մասնակցությունն ունեցավ, որից ստացած տպավորությունների մասին կիսվեց Asekose.am-ի հետ.

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

«Այս տարի նույնպես, բացառություն չէր: Նոյեմբեր ամսին հայ երգիչ-երգչուհիների հետ գտնվում էի ԱՄՆ-ում: Միջոցառումը, անկասկած, հայկական շոու-բիզնեսում խոշորագույններից և կարևորներից մեկն է, ուստի մեծ ուրախությամբ եմ ներկայանում և’ որպես ոճաբան–դիմահարդար, և’ որպես հյուր՝ սիրով հանձնելով մրցանակը հաղթող անվանակարգերում: ԱՄՆ-ում գտնվելու այդ օրերն անչափ հագեցած են անցնում, քանի որ հիանալի հնարավորություն է ստեղծվում մեկ անգամ ևս հանդիպել ընկերներին և մտելիմներին, միասին հաճելի ժամանակ անցկացնել և վերադառնալ դրական լիցքերով»:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Դիտարկմանը, որ այս տարվա ուղևորությունը նոր համագործակցություններ և ծանոթություններ ստեղծեց համաշխարհային ճանաչում ունեցող ոճաբանների հետ, Ագան ասաց, որ իսկապես այս ուղևորությունն անչափ բեղուն և տպավորիչ էր:

«Այս անգամ ուղևորությունս հիշարժան էր նաև մեկ այլ պատճառով: Դիմահարդարմամբ և ընդհանրապես նորաձևությամբ հետաքրքրվողները, վստահ եմ, որ լսել են հանրահայտ Սքոթ Բարնս (Scott Barnes) անունը: Այսօր հայտնի ոճաբան-դիմահարդար Սքոթ Բարնսը համարվում է ոլորտի առաջատարներից մեկը, որի հնարքները մեծ տարածում և կիրառություն են գտել ամբողջ աշխարհում: Օրինակ` contouring-ը վերջին տարիներին շատ օգտագործվող մեթոդ է, որի մասին ավելի տեղեկացել ենք Քիմ Քարդաշյանի շնորհիվ: Սքոթ Բարնսը աշխատում է այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Քրիստինա Ագիլերան, Սելին Դիոնը և այլք: ԱՄՆ-ում գտնվելու օրերին հնարավորություն ստեղծվեց հանդիպել և շփվել Սքոթ Բարնսի և հայտնի ոճաբան-վարսահարդար Ֆրանչեսկո Գալասոյի հետ: Վերջինս նույնպես համագործակցում է հայտնի արտիստների հետ: Հանդիպումը անչափ տպավորիչ և բեղուն էր: Հրաշալի մարդիկ էին, անմիջական և անկեղծ: Սքոթը հաճույքով ծանոթացրեց իր նոր հնարքներին, խոսեց տենդենցների մասին: Պաշտոնական հանդիպումը արագ վերափոխվեց ընկերական մտերմիկ զրույցի: Ինձ համար մեծ պատիվ էր նաև ստանալ անվանական նվերներ Սքոթից: Այդ հրաշալի օրը ավարտվեց և սկիզբ դրվեց նոր ընկերության»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց հայտնի ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

asekose.am