Մեսսին հրապարակել է իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեսսին հրապարակել է իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին տեղադրել է կատալոնական ակումբի կազմում խփած իր առաջին գոլի տեսանյութը:

2005 թվականի մայիսի 1-ին Լա Լիգայի շրջանակներում արգենտինացին «Քամփ Նոուում», Ռոնալդինիոյի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց «Ալբասետեի» դարպասը:

«Որքա՞ն արագ է ժամանակն անցնում… 15 տարի: Ես գրկում եմ բոլորին»,- գրել է Մեսսին Instagram-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը