«Զանետին կհամոզի Մեսսիին տեղափոխվել «Ինտեր»»
Advertisement 1000 x 90

 «Զանետին կհամոզի Մեսսիին տեղափոխվել «Ինտեր»»

Ժոզե Մորաիշը՝ «Ինտերում» Ժոզե Մոուրինիոյի նախկին օգնականը, հնարավոր է համարում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տեղափոխությունը միլանյան ակումբ:

«Կարծում եմ՝ դա հնարավոր է: «Ինտերն» ունի Զանետի, և դա գրավիչ գործոն է արգենտինացի ֆուտբոլիստների համար: Ես հավատում եմ, որ նա կարող է գրավել այնպիսի խաղացողի, ինչպիսին Մեսսին է, եթե վերջինիս հետաքրքրում են նոր մարտահրավերները»,- Մորաիշին է մեջբերում Morto Deportivo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը