
Բրիտանական Vogue ամսագրի շապիկին հայտնվել է 85-ամյա օսկարակիր դերասանուհի Ջուդի Դենչը: Լուսանկարները հրապարակվել են ամսագրի պաշտոնական ինստագրամյան էջում:
Աստղը կհայտնվի ամսագրի հուլիսյան համարի շապիկին: Դերասանուհին դարձել է ամենատարեց մոդելը, ում լուսանկարը տպագրվել է ամսագրի շապիկին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը