«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Թուրին:
Ֆուտբոլիստը նախատեսում էր ժամանել Իտալիա մայիսի 3-ին, բայց դժվարություններ են առաջացել. պորտուգալացու մասնավոր ինքնաթիռը չի կարողացել թռիչք կատարելու թույլտվություն ստանալ: Հաջորդ երեկո Քրիշը, այնուամենայնիվ, մեկնել է դեպի Թուրին: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, 22:35-ի սահմաններում պորտուգալացին և նրա ընտանիքը լքել են օդանավակայանը և ուղևորվել դեպի ֆուտբոլիստի տուն:
Իտալական օրենսդրության համաձայն՝ Ռոնալդուն պետք է երկու շաբաթ անցկացնի կարանտինում, չնայած նրա խաղընկերները սկսել են մարզվել մայիսի 4-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը