«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ մինչև մրցաշրջանի վերսկսումը ֆուտբոլիստներին անհրաժեշտ կլինի անցնել լրացուցիչ մարզում:
«Տղաներին շատ աշխատանք է սպասվում, ֆիզիկական աշխատանք, քանի որ բոլորս ակնկալում ենք կրկին դուրս գալ դաշտ: Հստակ չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, բայց մենք պետք է պատրաստվենք դրան: Դրանով էլ տղաները զբաղված են:
Երբ մենք տղաներին խնդիր ենք տալիս իրենց պարտեզներում իրականացնելու համար, նրանք խաղում են, ասես 5 կամ 6 տարեկան տղաներ լինեն: Եվ մենք կփորձենք այս տրամադրությունը փոխանցել խաղադաշտ»,- ասել է Կլոպը NBC Sports-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը