Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է սահած հողաշերտում
Advertisement 1000 x 90

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է սահած հողաշերտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 13։18-ին տեղեկություն է ստացել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձնել է միակողմանի երթևեկելի, իսկ ճանապարհահատվածով ընթացող «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հենրիկ Բ․) վնասվել է և արգելափակվել թափված հողաշերտի մեջ․ տուժածներ չկան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերել։

«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները թափված հողաշերտը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։