Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները
Advertisement 1000 x 90

Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները

Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները:

«Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ բացվում են բոլոր խանութները՝ բացի հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերից:

«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինարարական նյութերի արտադրության մասին էր, ապա մենք բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Դրանից բացի, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,- հայտարարել էՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 638 մարդ, վարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10:



Նման նյութեր