P.S. Փիրուզի աչքից հեռու… )))
…Ընդ որում, ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանն ու թիմը բացարձակապես կորցրել են վերահսկողությունը ամեն ինչի նկատմամբ. վերջին ակորդը, թերեւս, խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն էր: Իհակե, կարելի է շատ հեռուն գնալ ու արձանագրել, որ փորձ էր արվում զարգացումները փողոցից տեղափոխել խորհրդարան` ամբողջապես, թույլ չտալ հետագա զարգացումներում փողոցի գերակայությունն այն առումով, որ «Ծռերը» ակտիվ կագնած են ու շահագրգիռները` իրավիճակը վերածել ուկրաինական Մայդանի, քաղաքացիականի միջոցով այն դարձնելով էլ ավելի անկառարավելի, մանավանդ որ, Փաշինյանն իր բնույթով հրահրիչ, իշխանության համար մինչեւ վերջին շունչը, բոլորին զոհաբերելու պատրաստ տեսակ է, ուստի Հայաստանում երբեք չպետք է թույլ տալ զարգացումները ընթանան փողոցում, որովհետեւ Փաշինյանը, որքան էլ պարադոքսալ է՝ չունի Սերժ Սարգսյանի խոհեմությունն ու արյուն թափելը նրա համար` թույլ տանք ասել, կարող է վերածվել «խասյաթի»:
Այդ իսկ պատճառով խորքային խաղացողների կողմից մի քանի քայլանի կասկադով` եւս մեկ անգամ գետնին հավասարեցվեց Փաշինյանի առանց այն էլ զրոյացվող հեղինակությունը, նրա ներկայությամբ իշխող մեծամասնությունը վեր կացավ` տուր, թե կտաս… «Մի կաթիլ մեղր» պատրաստեց նույն Փաշինյանի համար:
Հաջորդիվ` բարձրացվեց Էդմոնի անձեռակերտ արձանը. բոլորը երկու տարի անընդմեջ խոսում էին Փաշինյանից, մոռացան նրան ու սկսեցին խոսել Մարուքյան Էդմոնից: Ասել է` «ֆիլմի հերոսը» այլեւս Նիկոլը չէր, այլ` Էդմոնը, նրա շուրջն էր «հյուսվում» այլեւս «պովեստը»: Եվ ծայրահեղ` ֆորս-մաժորային վիճակի դեպքում, ինչպես ասենք 97-ին, երբ մի գիշերում` Ղարաբաղյան խնդրի հետ կապված խորհրդարանը երկրապահացավ` հրաժարական պարտադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Էդմոնին դրին ձիու վրա, ասին` քշի, Էդմոն, քանզի հայրենիքի շահը, անկախ նրանից, դու «իմալ» ձիավո՞ր ես, քեզ ձիու վրա պահելու գերնպատակ է հետպանդվում:
Ակնհայտ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը եւս, մասամբ Արթուր Վանեցյանի «բզբզոցի», մասամբ` Միքայել Միասնյանի եւ նրա «յաչեյկաների» բացահայտ, նաեւ` սողացող-գրագետ կոնֆիգուրացիա-վերադասավորումների, նույնպես ոտքի վրա են, սակայն առաձնանցնել նրանց բոլորին, այդ թվում եւ պառլամենտում «զոհվող» Էդմոն Մարուքյանին, ճիշտ չի լինի, նախ այն պատճառով, որ խաղը նոր-նոր է սկսվում եւ ապա` առանձին-առանձին նրանցից ոչ մեկը չի կարող արդյունք ապահովել:
Ինչն այս պահին երկիրը անդունդից հետ քաշելու միակ տարբերակն է:
Կարմեն Դավթյան