Մահվան դեպք ՌԴ–ում. բետոնախառնիչի մեջ հայաստանցի տղամարդու դիակ են հայտնաբերել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մահվան դեպք ՌԴ–ում. բետոնախառնիչի մեջ հայաստանցի տղամարդու դիակ են հայտնաբերել. armeniasputnik.am

ՌԴ Լենինգրադի մարզի Սերտոլովո քաղաքում դատարկ բետոնախառնիչի մեջ հայաստանցու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ 47news-ի` մայիսի 10-ին ոստիկանություն է դիմել ՀՀ Արարատ քաղաքում ծնված 31-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ Զարեչնայա փողոցում գտնվող ավտոտնակի տարածքում հայտնաբերել է Գրիշա անունով տղամարդու դիակը։ Տղամարդն ասել է, որ պատրաստվում էր այդ տարածքում մայթերի սալիկների արտադրամաս բացել ու հոսքագիծը տեղադրելու վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերել Գրիշայի հետ։

Ըստ առկա տվյալների՝ մահացածը 27 տարեկան էր, նա նույնպես ծնվել էր Հայաստանում, գրանցված էր Սերտոլովոյում։

Ոստիկանություն դիմած քաղաքացին ավելացրել է, որ դեպքից մի քանի ժամ առաջ հեռախոսով խոսել է Գրիշայի հետ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են տղամարդու մահվան պատճառները։

armeniasputnik.am