Google-ն ավելացրել է նոր հնարավորություն իր Lens վիզուալ նույնականացման գործիքի վրա, որն օգտագործելով՝ օգտատերերը կարող են սկանավորել ձեռագիր տեքստը և մեկ հպումով կիսվել դրանով տարբեր հավելվածներում։
Google-ը սկզբնապես ավելացրել էր ձեռագրերը սկանավորելու հնարավորությունը Lens-ի վրա 2017թ․-ին, սակայն այս նոր թարմացումը թույլ է տալիս օգտատերերին՝ կիսվել թվային տեքստի թարգմանությամբ իրենց Google հարթակներում։
Գործիքը հասանելի է որպես «Copy to my Computer»՝ Ձեր Lens share tools-ում։ Դուք նաև կկարողանաք կիսվել Ձեր տեքստով մուտք գործած այլ սարքավորումից՝ Chrome-ով (երկու սարքավորումներն էլ պետք է ունենան Chrome-ի վերջին թարմացված տարբերակը):
Այն կարող է խնայել նրանց ժամանակն, ովքեր դեռ ձեռագիր նշումներ են կատարում։
Google-ը նաև ավելացրել է նոր հնարավորություն, որը կօգնի Ձեզ Lens-ի միջոցով արագ որոնել այն տերմինները, որոնք հանդիպում եք տեքստում, այսինքն եթե գրքում հանդիպեք որևէ բառի կամ արտահայտության, որն անհասկանալի է, կկարողանաք սկանավորել այն և արագ որոնել Google-ում։
Google-ը նաև ավելացրել է նոր «Listen» հնարավորությունն իր «translate» գործիքներին, որպեսզի նաև կարողանաք հասկանալ թե ինչպես է տվյալ տերմինն արտասանվում խոսքում։
Նոր Lens հնարավորությունը թողարկվում է այսօրվանից, չնայած Listen հնարավորությունը դեռևս հասանելի է միայն Android-ի վրա։ Դուք կարող եք ներբեռնել Google Lens-ը և՛ Android-ի, և՛ iOS-ի վրա։