Շատ շներ օգնում են իրենց տերերին պայքարել հոգեբանական խնդիրների դեմ, բարձրացնում են մարդկանց տրամադրությունը, ինչպես նաև ցույց են տալիս տերերին իրենց անսահման սերը:
Նման դրական վերաբերմունքը երբեմն կարող է անհարմարության պատճառ դառնալ:
Այսպես ԱՄՆ-ում շան անսահման սերը ստիպել է աղջկան դադարեցնել մարզասրահում մարզումները:
Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս նահանգում: Բնակչուհին ուղիղ եթերի ժամանակ մարզվել է՝ ընդունելով մարմնի տարբեր դիրքեր:
Հանկարծ կադրում հայտնվել է շունը և գլուխը մտցրել աղջկա վերնազգեստի տակ: Դրանից հետո աղջիկը դադարեցրել է մարզումները: